Forbrukslån uten Sikkerhet på Dagen | Sähkön Kilpailutus | Kredittkort på Reise | Billigste Strøm 2018 | Innbruddsalarm Pris | Boligforsikring | Beste Mobilabonnement | Billig Bilforsikring

«ՄերժիրՍերժին» նախաձեռնության կոչը ՀՀ քաղաքացիներին


Spread the love
  • Yum

ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,

Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը և ռիսկերը, քաղաքացիական անհնազանդության երկօրյա դադարի ընթացքում առաջարկում ենք կատարել հետևյալ քայլերը.

1. աշխատել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ՝ բացատրելով նրանց իրավիճակը և ընտրողների ակնկալիքները ԱԺ-ում մայիսի 1-ին նախատեսված քվեարկությունից:

2. Ձեր ֆեյսբուքյան էջում տեղադրել այսպիսի նամակ-պահանջ՝ ուղղված պատգամավորներին (կարող եք նաև փոխել տեքստն` ըստ ձեր հայեցողության, բայց Շարժման սկզբունքների սահմաններում:

—-
Հարգելի պատգամավոր,
Ինչպես տեղյակ եք, Հայաստանում ձևավորված իրավիճակը և քաղաքացիական պոռթկումը հետևանք է նաև տարիներ շարունակ կեղծված ընտրությունների:

Այսօր բոլոր քաղաքական ուժերի համար ակնհայտ է, որ իրավիճակի հանգուցալուծման հիմնական բանալին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Սակայն, անչափ կարևոր է և այն, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության ժամանակավոր վարչապետը և ում պատասխանատվության ներքո են անցկացվելու արտահերթ ընտրությունները:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), 15 տարի լինելով իշխանության գլուխ, բազմիցս ապացուցել է, որ չի կարող կազմակերպել ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրություններ։ ՀՀԿ վարչակազմն իր իշխանության օրոք անցկացված բոլոր ընտրությունների ժամանակ լայնածավալ կերպով չարաշահել է վարչական ռեսուրսը, ոտնահարել է քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը, խեղել է ընտրական գործընթացները և կեղծել ընտրությունների արդյունքները: Չկա որևէ երաշխիք, որ ՀՀԿ հետագա իշխանավարման պարագայում չի կրկնվի նույն գործելաոճը, ուստի Հայաստանի քաղաքացիների համար կարևոր է, որ ժամանակավոր գործադիր իշխանության ղեկավարը լինի մի մարդ, որը պատրաստ է վերացնել ձևավորված արատավոր պրակտիկան և երաշխավորել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Հավաստիացնում ենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այլևս չեն հանդուրժելու ընտրակեղծարարությունը և իշխանության յուրացումը: Ուստի, ՀՀԿ կողմից առաջադրված և Համաժողովրդական շարժման կողմից չերաշխավորված ցանկացած թեկնածուի ընտրությունն անընդունելի է լինելու ժողովրդի համար և շարունակական է դարձնելու քաղաքացիական անհնազանդության ակցիաները: Խաղաղ անհնազանդությանը որևէ միջամտություն ներքին կամ արտաքին ուժերի կողմից վերագրվելու է ՀՀԿ-ին և այն կրելու է սադրանքների և իրավիճակի սրացման ողջ պատասխանատվությունը:

Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի բոլոր, այդ թվում՝ ՀՀԿ պատգամավորներից, ողջամտորեն ըմբռնել ստեղծված իրադրությունը և այն էլ ավելի չբարդացնելու նպատակով՝ ընտրել Համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Հայտարարում ենք, որ ՀՀԿ-ի, ինչպես նաև՝ ԱԺ-ում ներկայացված մյուս քաղաքական ուժերի վարկանիշի վերականգնման միակ ճանապարհը սա է:

ՀՀ քաղաքացի
անուն, ազգանուն, կոնտակտային տվյալ
—-

3. Նամակի նույն տեքստն ուղարկել էլեկտրոնային փոստի «ռմբակոծման» հայտնի մեթոդով, որն իրենից ներկայացնում է բազմաթիվ քաղաքացիների կողմից զանգվածային նամակային գրոհ: Այս մեթոդի համաձայն քաղաքացիները պետք է նամակներ ուղարկեն ՀՀ ազգային ժողովի պատգամավորներին, որոնց էլեկտրոնային հասցեները հետևյալն են (ներառված չեն միայն Քաղաքացիական պայմանագրի անդամ պատգամավորները).

speaker@parliament.am; vahram.baghdasaryan@parliament.am; gagik.melikyan@parliament.am; samvel.aleksanyan@parliament.am; k.adzhemyan@parliament.am; ashotyan@parliament.am; avagyan@paliament.am; grigor.avalyan@parliament.am; ashot.arsenyan@parliament.am; hayk.babukhanyan@parliament.am; karen.bekaryan@parliament.am; hakob.beglaryan@parliament.am; jemma.baghdasaryan@parliament.am; artashes.geghamyan@parliament.am; a.gevorgyan@parliament.am; nahapet.gevorkyan@parliament.am; araik.grigoryan@parliament.am; m.grigoryan@parliament.am; rafik.grigoryan@parliament.am; margarit.yesayan@parliament.am; shirak.torosyan@parliament.am; karen.karapetyan@parliament.am; harutyun.karapoghosyan@parliament.am; gevorg.kostanyan@parliament.am; hakob.hakobyanr@parliament.am; mihran.hakobyan@parliament.am; arkadi.hambardzumyan@parliament.am; knyaz.hasanov@parliament.am; andranik.harutyunyan@parliament.am; aram.harutyunyan@parliament.am; econom@parliament.am; vahan.harutyunyan@parliament.am; araik.hovhannisyan@parliament.am; arpine.hovhannisyan@parliament.am; rustam.makhmudyan@parliament.am; arsen.mikhaylov@parliament.am; gem07@parliament.am; murad.muradyan@parliament.am; ruzanna.muradyan@parliament.am; knahapetyan@parliament.am; hermineh.naghdalyan@parliament.am; samvel.nikoyan@parliament.am; eduard.sharmazanov@parliament.am; shushan.petrosyan@parliament.am; mihran.poghosyan@parliament.am; arman.sahakyan@parliament.am; g.sahakyan@parliament.am; nairi.sahakyan@parliament.am; arman.saghatelyan@parliament.am; alik.sargsyan@parliament.am; avet.sargsyan@parliament.am; sargsyan.artak@parliament.am; robert.sargsyan@parliament.am; shushan.sardaryan@parliament.am; sedrak.saroyan@parliament.am; feliks.tsolakyan@parliament.am; farmanyan@parliament.am; gagik.tsarukyan@parliament.am; enfiajyan@parliament.am; argam.abrahamyan@parliament.am; napoleon.azizyan@parliament.am; arayik.aghababyan@parliament.am; nora.arustamyan@parliament.am; vanik.asatryan@parliament.am; sergey.bagratyan@parliament.am; vardan.bostanjyan@parliament.am; vardevan.grigoryan@parliament.am; ishkhan.zakaryan@parliament.am; nz@parliament.am; ararat.zourabyan@parliament.am; shaqe.isayan@parliament.am; vahan.karapetyan@parliament.am; vardan.ghukasyan@parliament.am; hrant.madatyan@parliament.am; artur.manukyan@parliament.am; davit.manukyan@parliament.am; melik.manukyan@parliament.am; marina.margaryan@parliament.am; mikael.melkumyan@parliament.am; tatyana.mikaelyan@parliament.am; hakob.nazaryan@parliament.am; tigran.urikhanyan@parliament.am; gevorg.petrosyan@parliament.am; karine.poghosyan@parliament.am; luiza.sargsyan@parliament.am; merouzhan.simonyan@parliament.am; tigran.stepanyan@parliament.am; iveta.tonoyan@parliament.am; gevorg.gorgisyan@parliament.am; artak.zeynalyan@parliament.am; mane.tandilyan@parliament.am; edmon.marukyan@parliament.am; aram.sargsyan@parliament.am; a.rustamyan@parliament.am; aghvan.vardanyan@parliament.am; armen.babayan@parliament.am; andranik.karapetyan@parliament.am; armenuhi.kyureghyan@parliament.am; romik.manukyan@parliament.am; suren.manukyan@parliament.am;

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *